ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի ուկրաինացում

Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի ուկրաինացում
04.04.2024 | 08:32

Պրահա։ 6-ը հոկտեմբերի։ 2022 թվական։

Լուսանկարում չորսն են՝ Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Միշելը։ Լուսանկարից դուրս ևս երկու պետության ղեկավար կա (նրանք, ի դեպ, հիմնական դերակատարներն են)։ Բոլորն ակտիվ ներգրավվածություն են ունեցել Արցախն Ադրբեջանին հանձնելու, արցախահայության էթնիկ զտման գնով ռուսական զորքը մեր տարածաշրջանից հեռացնելու քաղաքականության մշակման և իրականացման հարցում։

Մեկ տարի անց Գրանադայում, կրկին հոկտեմբերին (այս անգամ՝ 5-ին) նույն լուսանկարը չստացվեց, բայց նույն կազմով որոշվեց Հայաստանի ճակատագիրը։ Նախատեսվել է 2-րդ ՈՒկրաինա սարքելու տարբերակը։

Եթե նախորդ դարի 20-ականներին հայ թրքաբոլշևիկները դասակարգային ու այլ տիպի կռիվներում բարիկադի մի կողմում էին, պատրաստակամություն հայտնելով հայ ժողովրդին զոհաբերել հանուն համաշխարհային կոմունիստական հաղթարշավի, ապա ներկայիս թրքաբոլշևիկներն արդեն բարիկադի մյուս կողմում են, ծառայում են համաշխարհային լիբերալ-գեդոնիստական գաղափարներին՝ հայ ժողովրդին դնելով հակառուսական ու հակաիրանական պայքարի զոհասեղանին։ Երկու դեպքում էլ հայ ժողովուրդն ու Հայաստանը թրքաբոլշևիկների համար մանրադրամ են՝ իրենց նեղ խնդիրները լուծելու, ներքին բարդույթները հաղթահարելու և ազգային «մենք»-ից փախչելու համար։ Դա փոքր մարդկանց մեծ վրեժն է մասնավորապես հայ ժողովրդից ու ընդհանրապես ամբողջ մարդկությունից։

Ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում քննարկելու է Հայաստանի ու հայ ժողովրդի՝ աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին հայտնվելու գնի հարցը (Արցախի գինը նա կա՛մ ստացել է, կա՛մ Հայաստանի փաթեթի մեջ է ուզում ստանալ)։

Հայաստանի ուկրաինացումը գին ունի։ Այդ գինը վճարվելու է փողի ու արյան միջոցով։ Նիկոլ Փաշինյանին փողն է հետաքրքրում։ Հայ ժողովրդին պետք է արյունը հետաքրքրի, քանզի այդ արյունն իրենից են վերցնելու բարի ժպիտով լուսանկարվողները։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ